Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այս օրը հաջող է ընթանում Հայաստանի համար: 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանից հետո չեմպիոնական հարթակ բարձրացավ Մ 23 տարիքայինների 94 կգ քաշային ծանրորդ Կարուշ Ղուկասյանը:
Հայաստանցի ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց թե երկամարտում (359 կգ), թե պոկումում (162 կգ) եւ թե հրումում (197 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ