Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախագահ Ալիևը պարզապես չի ենթարկվել նրան, ինչին նա և իր երկիրը համաձայնել էին». Ամերիկայի հայկական համագումար

Հոկտեմբեր 20,2017 17:04

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) վկայություն է ներկայացրել Հելսինկյան հանձնաժողովի լսումներին` «Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի կանխում. ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերը» խորագրով: Հիմնական բանախոսներն էին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն (1999-2001թթ.), ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը (2013-2016թթ.) և Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Մագդալենա Գրոնոն:

«Նախագահ Ալիևը պարզապես չի ենթարկվել նրան, ինչին նա և իր երկիրը համաձայնել էին, և երախտապարտ ենք, որ այս տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու հայտարարությամբ արդեն սկսել են Ադրբեջանին որպես անմեղ կյանքերի կորստի պատճառ ճանաչել: Կեղծ հավասարությունը, որ այդքան շատ դիտորդներ և ներգրավված անձիք փորձել են կիրառել այս հակամարտության դեպքում, չի համապատասխանում հակամարտության արդյունավետ լուծման կամ ամերիկյան արժեքներին», – նշվում է Համագումարի հայտարարության մեջ:

Հանձնաժողովի լսումների ժամանակ դեսպան Ուորլիքը շեշտադրել է տարածաշրջանում խաղաղության կարևորությունը և նշել, որ Մադրիդյան սկզբունքների բոլոր կետերը փոխկապակցված են, որոնցից քննարկման բոլոր մասնակիցները համաձայնել են, որ պետք է հարգվեն ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները:

Համագումարը նաև լուսաբանել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը շփման գծում, որոնք 2014 թվականից ի վեր 77,000-ից ավել են, և ավելի քան 1,4 միլիոն կրակոց է եղել: Ադրբեջանը շարունակում է կրակ բացել մի քանի մանկապարտեզների վրա` թիրախավորելով Հայաստանի Տավուշի մարզի երեխաներին:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչը զրուցել է Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար գյուղում ապրող 5-ամյա Մանեի և նրա ընկերների հետ

-Ազնվորեն բանակցելու փոխարեն, Ադրբեջանի նախագահը պարզորոշ ցույց է տվել, որ մտադիր է սրել ռազմական գործողությունները՝ ստիպելու զիջումների գնալ», – շարունակել է Համագումարը: «Խախտումների լայնությունը և ծավալը բացահայտում են համակարգային գործելաոճ, որին պետք է լուծում տրվի, և դա է պատճառը, որ Համագումարը հաստատակամորեն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների կողմից միջնորդված և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին` ամրապնդելու հարգանքն առ 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը»:

Համագումարն իր վկայությամբ վստահության ամրապնդման միջոցառումների (confidence building measures) կոչ է արել՝ օգնելու նվազեցնել լարվածությունը և ստեղծելու արդարացի և խաղաղ լուծման ուղի, որին լսումների ժամանակ սատարել էին բոլոր մասնակիցները:

«Մինչ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը (Արցախ) շարունակ համաձայնել են վստահության ամրապնդման միջոցառումներին, Ադրբեջանը հետևողականորեն մերժել է նման նախաձեռնությունները: Այս տարվա սկզբին, չնայած ԱՄՆ-ի առարկություններին, Ադրբեջանը միակողմանիորեն ստիպեց փակել ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը Երևանում՝ վերջինիս մարդասիրական ականազերծման աշխատանքների պատճառով¦ – նշված է Համագումարի վկայության մեջ:

Դեսպան Քավանոն նշեց այն բացառիկ աշխատանքի մասին, որ «The Halo Trust»-ն է շարունակում իրականացնել՝ Արցախում տարածքներ ականազերծելով և գովեստի խոսքեր ուղղեց նրանց՝ վերջիններիս գործունեության համար: Նա մատնանշել է, որ հենց Ադրբեջանի շահերից է բխում համագործակցել այս կազմակերպության հետ ականազերծման աշխատանքների համար, ինչն, ի վերջո, օգտակար կլինի տարածաշրջանում բոլորի համար:

 

 

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031