Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ եմ՝ լսելու ՀՀ քաղաքական գործիչների մտահոգությունները». Լեհաստանի ԱԳ նախարար

Հոկտեմբեր 20,2017 16:44

«ՆԱՏՕ-ն մշտադիտարկում է բոլոր մարտահրավերները տարբեր ուղղություններով»,-ասում է Վիտոլդ Վաշչիկովսկին

Հայաստան այցելած Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը գոհունակությամբ մատնանշեց սեպտեմբերին կայացած ՀՀ եւ Լեհաստանի նախագահների հանդիպումը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ գործակցությունը կշարունակվի ամենաբարձր մակարդակով:

«Այդ գործակցությունը վերաբերում է նաեւ տնտեսական մակարդակին: Ինչպես ՀՀ ԱԳ նախարարը նշեց՝ ներուժն ընդարձակելու հնարավորություններ կան: Լեհական մի շարք արտադրողներ պատրաստակամություն են հայտնել գործակցելու հայաստանյան ընկերությունների հետ»,-տեղեկացրեց Վիտոլդ Վաշչիկովսկին:

Այնուհետեւ նա ընդգծեց՝ շուտով Բրյուսելում կկայանա  ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, եւ ինքը Հայաստանում է որպես ԵՄ-ի եւ ՆԱՏՕ անդամ երկրի արտգործնախարար. «ՆԱՏՕ-ն մշտադիտարկում է բոլոր մարտահրավերները տարբեր ուղղություններով, եւ ես այստեղ եմ՝ լսելու ՀՀ քաղաքական գործիչների մտահոգությունները՝ նաեւ անվտանգության խնդիրների մասով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031