Վերջին 3 տարվա ընթացքում դադարեցվել է 98 894 թոշակի վճարում: «Ամենամեծ հիմքը՝ սահմանված ժամկետում բանկ չի ներկայացել: 2017թ. 23 466 մարդու թոշակ չի վճարվել այդ հիմքով: Հաջորդ հիմքը՝ լրացել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու ժամկետը, սրանք այն մարդիկ են, որոնք դրսում են»,- ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Կենսաթոշակը վճարելու համար մեզ համար կարեւոր է կենսաթոշակառուի՝ ՀՀ-ում գտնվելու հանգամանքը: Բանկով ես ստանում, անկանխիկը քարտը տվեց աղջկան, աղջիկը ստացավ: Շատ լավ, տարին մեկ անգամ ներկայացիր բանկ, ստորագրի հայտարարություն, որ գտնվում ես ՀՀ-ում: Մարդը՝ մի տարին անցավ, չեկավ բանկ, չստորագրեց կամ լիազորագրի ժամկետն անցավ՝ ամենաօբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ մոռացել է տարբերակով, խնդիր չէ, դրանից հետո 12 ամսվա ընթացքում հենց որ մենք դիմումը ստանում ենք, հետադարձով այդ ամբողջ չվճարված կենսաթոշակի գումարը վճարում ենք»,- պատասխանեց Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը:
Հանձնաժողովում քննարկվեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի ներկայացրած «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում առկա սոցիալական ոլորտի ծրագրերը: Սոցիալական ոլորտի ծախսերը 2018թ. կլինեն 460 միլիարդ դրամ՝ կազմելով ընդհանուր բյուջեի 28 տոկոսը:1932թ. ծնված 7500 մարդ կստանա իր ավանդը: «Մենք ունե՞նք վիճակագրություն՝ այս շահառուների քանի տոկոսն է մահանում: Ընդ որում, դա հո միանգամից չի վճարվում, դա ցուցակով հերթ է. մարդ կա, իր հերթը լրանալու է, ասենք, ամենավերջին օրը»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ