Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուկյան. «2018-19 թվականներին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում չի լինի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 15:54

Այսօր Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի վերանայմանն, ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար նախապայմաններ չի տեսնում:

Իսկ արդյոք հնարավոր է նվազեցվի էլեկտրաէներգիայի սակագինը, հաշվի առնելով, որ մի շարք ծրագրեր են իրականացվում էներգիայի արտադրության ծավալները բարձրացնելու ուղղությամբ: Այս հարցին ի պատասխան նախարարը ներկայացրեց, թե որ կայաններից որքան են էլեկտրաէներգիա գնում, իսկ ամենաէժանը Մեծամորի ատոմակայանի արտադրանք է. «Արդեն սկսել ենք ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները եւ շահագործման ժամկետի երկարացման ծրագրերը, որը ենթադրում է 2018-ին ատոմակայանի աշխատանքների կանգառ 6 ամսով, իսկ 2019 թվին՝ 6 ամիս 15 օր ժամկետով: Սա նշանակում է 2018-19 թվականներին մենք կունենանք սակագնի վրա հսկայական ճնշում»: Սա, ըստ նախարարի, նշանակում է, որ առաջիկա 2 տարում էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում չի լինի:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031