Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարար. «Եթե անգամ Հայաստանը Իրանից գազ գնի, ապա ֆիզիկապես այն չի կարող հասցնել Վանաձոր եւ Գյումրի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 15:40

Իրանական կողմը ավելի էժան գազ, քան հիմա ձեռք ենք բերում, Հայաստանին չի տրամադրում: Այսօր այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նախարարն անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին՝ իրանական գազը ռուսականին որպես այլընտրանք, քննարկվել է Իրան հայկական պատվիրակության այցի ժամանակ, եւ արդյոք հնարավո՞ր է Իրանից ավելի էժան գազ գնել բնակիչներին մատակարարելու համար, պատասխանեց. «Մենք այլընտրանքի խնդիր չունենք: Ունենք 2 կետ գազ գնելու: Պետք է գնենք այն կետից, որն ավելի էժան է: Ինչո՞ւ չենք գնում գազ Իրանից, գազային պայմանագրերը չեն կարող 1-2 տարով կնքվել, դրանք երկարաժամկետ պետք է լինեն: Այսօր մենք ունենք էլեկտրաէներգիա՝գազի դիմաց ծրագիրը, որը չափազանց շահավետ է երկու կողմերի համար: Այս ծրագրից հրաժարվելը մանկամտություն կլիներ: Կառավարության նպատակն է գազային կայաններում արտադրության ավելացումը: 2 տարի հետո այս ծրագիրն ավելի արդյունավետ կլինի: Այն ծավալի գազը, որը 2 տարի հետո գնելու ենք Իրանից, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը: Իրան-Հայաստան գազատարը ավելի մեծ հնարավորություն չունի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարի ներկայացմամբ՝ ի՞նչ գնով պետք է գնենք իրանական գազը, որպեսզի մեզ ձեռնտու լինի, եթե ուզում ենք բացի այս գործարքից էլի գազ գնենք, ուրեմն պետք է այս էլեկտրաէներգիա-գազ գործարքի մի մասից հրաժարվել, եւ այլ գազ գնենք ուղղակի. «Եվ այդ գազի գինը պետք է լինի ավելի ցածր, քան վերահաշվարկվի ընթացքում ստացվող գազը: Սա նույնիսկ տեսականորեն բացառված է»:

Իրանական կողմի հետ բանակցության ընթացքում, ինչպես ասաց նախարարը, հայկական կողմը հարց է բարձրացրել՝ եթե Իրանը պատրաստ է ավելի ցածր գնով տրամադրել, մենք պատրաստ ենք ուղղակիորեն գնել Իրանից գազը, էլեկտրաէներգիա-գազ գործարքից մասամբ հրաժարվելով:

Իսկ ցածր գինը, ըստ նախարարի, հենց Իրանի ներսում վաճառվող գազի գնից ավելի ցածր: Այսինքն՝ ըստ նախարարի, այժմ ինչ գնով գազ ենք գնում Իրանից, դրանից ցածր գին պետք է Իրանն առաջարկի, հակառակ դեպքում իմաստ չունի:

«Մենք պատրաստն ենք այսօր էլ գնել գազ, եթե դրա գինը պակաս կլինի ռուսականից»,-ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարն ասաց, որ եթե անգամ Հայաստանը Իրանից գազ գնի, ապա ֆիզիկապես այն չի կարող հասցնել Վանաձոր եւ Գյումրի:

Անդրադառնալով թուրքմենական գազին, նախարարը կարծիք հայտնեց, որ այս դեպքում էլ լավ գին չի լինի. «Բայց Թուրքմենստանի ներկայացուցիչների հետ քննարկումները վերաբերել են Հայաստան-Թուրքմենստան-Իրան եռակողմ համագործակցությանը՝ Իրան-Թուրքմենստան պարտքային պարտավորությունների կարգավորման սխեմաներով: Այսինքն՝ Հայաստանը մասնակցության հայտ է ներկայացրել՝ առաջարկել է մասնակցությունը Թուրքմենստան-Իրան պարտքային հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ մասնակիորեն: Մենք ասում ենք՝ տվեք մեզ գազ, եւ գազն այս դեպքում դիտարկվում է որպես ապրանքներից մեկը: Մենք կտանք ձեզ այլ ապրանք, դուք տվեք նրանց գազ, մենք դիսկոնտավորված ձեզանից կգնենք ձեր պարտքը, իրանցիներից՝ իրենց պարտքը եւ կունենանք եռակողմ սխեմա»:

Նախարարն ասաց, որ այս առաջարկը հայկական կողմինն է, եւ այն ընդունել են կողմերը, առաջիկայում փորձագետները Թուրքմենստանում հանդիպման ժամանակ ավելի մանրամասն կքննարկեն այն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031