Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ Սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպման համատեղ հայտարարությունը

Հոկտեմբեր 20,2017 15:32

ՆԻԿՈՍԻԱ, ԿԻՊՐՈՍ – ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքն այսօր (ուրբաթ, 20-ը հոկտեմբերի 2017թ.) անցկացրեցին Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև սփյուռքի հարցերի համակարգման ուղղությամբ առաջին եռակողմ հանդիպումը:

Հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև Երևանում՝ 2017թ. հունիսի 19-ին ստորագրված Սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման Հուշագրի հիման վրա:

Այսօրվա հանդիպումը հաստատեց պաշտոնական երկխոսություն և նշանավորեց հայ, կիպրացի և հույն ժողովուրդների միջև պատմական բարեկամական հարաբերությունները և, համատեղ ծրագրերի միջոցով, միջկառավարական երկխոսությանը զուգահեռ, նրանց միջև մշակութային, կրոնական և տնտեսական ամուր կապերը որպես երեք երկրների՝ իրենց սփյուռքյան համայնքներին սատարելու պատրաստակամության և նրանց միջև փոխըմբռնման ու սերտ համագործակցության արտահայտություն:

Երեք երկրները համաձայնվեցին նպաստել ակադեմիական ինստիտուտների, մշակութային կենտրոնների, լրատվական խմբերի և գիտական կենտրոնների միջև համատեղ տեղեկատվական փոխանակման նախաձեռնությունների և նախագծերի խթանմանը, որոնք նպատակ ունեն նպաստելու նրանց ընդհանուր արժեքներին և սփյուռքի հետ կապված հարցերին:

Երեք կողմերը համաձայնվեցին նաև արտերկրում իրենց կազմակերպված սփյուռքների միջև համագործակցության առավել սերտացմանը խրախուսելու մասին՝ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ: Որոշվեց հաջորդ տարվա գարնանը Ֆրանսիայում հրավիրել երեք սփյուռքների երիտասարդների եռակողմ հանդիպում, որպեսզի այս կարևորագույն փոխգործակցությունը վերածվի կոնկրետ գործողությունների և իր նպաստը բերի սփյուռքի հարցերի վերաբերյալ լավագույն փորձի և գիտելիքի փոխանակմանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031