Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ քաղաքական խոչընդոտ չկա ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար». Թևան Պողոսյան

Հոկտեմբեր 20,2017 15:24

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը համոզված է, որ եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպենք, 2018-ը բավարար կլինի ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելու համար:

Նշենք, որ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին, սակայն գործընթացը ձգձգվում է:

«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով հիմնավորումներին, թե փաստաթուղթը որոշ լեզուներով թարգմանված չէ, որն էլ ձգձգման պատճառն է, պարոն Պողոսյանն արձագանքեց. «ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցում չկա որևէ քաղաքական խոչընդոտ, թարգմանության հետ կապված խնդիր ևս չկա: Միակ բանը, որ կարող է լինել, ֆորսմաժորային իրավիճակն է, որը նոյեմբերի 24-ին տեղի չի ունենում: Դա նշանակում է, որ մենք հիմա քիչ-քիչ պետք է սկսենք քննարկել, բարձրաձայնել ու պահանջատեր լինել այդ նույն պայմանագրի կատարման որակի հանդեպ, մտածենք, թե ոնց ենք բանակցելու, օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան Հայաստանին ապրել արդիական զարգացում և թռիչք»:

Ըստ պարոն Պողոսյանի` համաձայնագրի վավերացումը քաղաքական, տեխնիկական բնույթ ունի, և Եվրամիությունը պետք է ջատագովը լինի ու անդամ պետություններին խնդրի արագացնել վավերացման գործընթացը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031