Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրային բազմահազար նվիրատվությունները համալրվեցին ևս մեկ անգնահատելի գանձով:
Փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանն այսօր թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը: Հայ պոեզիայի այս գլուխգործոցը Մեծարենցը հյուսել է կյանքի վերջին ամիսներին` կոչելով այն «Արդի մարդուն «Հայր մերը»»:
Մեծարենցն այս քերթվածքը նվիրել է իր մեծանուն նախորդի` Պետրոս Դուրյանի եղբորը` Եղիշե Արքեպիսկոպոս Դուրյանին:
ՀՀ մշակույթի նախարարության հաղորդագրություն