Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը 23 տարեկանների պայքարում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում ցույց տալով 360 կգ:
Հայ ծանրորդը փոքր ոսկու արժանացավ նաեւ պոկում վարժությունում (170 կգ), իսկ հրում վարժությունում (190 կգ) դարձավ արծաթե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ