Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Արեշեւ. Սարգսյան-Ալիեւ շփումները «շոշափելի արդյունքի չեն հանգեցնի»

Հոկտեմբեր 20,2017 13:17

«Կողմերը դժվար թե շոշափելի արդյունքների հասած լինեն: Ղարաբաղյան հակամարտությունը տարիների պատմություն ունի եւ կողմերի դիրքորոշումները, մասնավորապես Ադրբեջանի դիրքորոշումը, ընդունելի չէ: Ես գիտեմ, որ հանդիպումից առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին են կրակոցներ եղել, զոհ կա, սա դարձել է ավանդական տակտիկա, եւ սա չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ չի նպաստում կողմերի միջեւ վստահության մեխանիզմների ամրապնդմանը»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների կայացած հանդիպմանն, ասաց ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

Իր համոզմամբ, վստահության երաշխիքների ձեւավորմանը կնպաստի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, բայց ինքը գիտե, թե ո՞ր կողմը չի կատարում դրանք: «Իհարկե, շփումները լավ են, բայց դրանք այս պայմաններում շոշափելի արդյունքների չեն հանգեցնի»,-ամփոփեց քաղաքագետը:

Իսկ ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ չկար Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, քաղաքագետը համարում է «դիվանագիտական գործելաոճ»`«չխոսել, շրջանցել վիճելի կողմերը»:

Անդրեյ Արեշեւը կարծում է, որ հարցի կարգավորման գործընթաց այս պահին չկա:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031