Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքին գներով» զենք ենք գնել, զենքի գնման վարկ ենք ստացել

Հոկտեմբեր 20,2017 13:12

«Դեռ շատ անելիքներ կան, պետք է ձևավորվել միասնական շուկաներ, իսկ ապագայում ձևավորել ընդհանուր ֆինանսական, հարկային, արդյունաբերական քաղաքականություն»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը: Նա հիշեցնում է, որ ԵԱՏՄ-ն ձեւավորվել է Մաքսային միության հիմքում եւ նկատում`ինտեգրացիոն լիարժեք կառույց դառնալու համար ԵԱՏՄ-ն բավական բարդ ճանապարհ է անցնում:

ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի համեմատությունները ռուս վերլուծաբանը համարժեք չի համարում, քանի որ ԵԱՏՄ-ն նորաստեղծ կառույց է: Չի հերքում`ԵԱՏՄ-ում խնդիրներ կան: Նաեւ փաստում է, որ մի շարք ոլորտներում առաջընթացներ են գրանցվել. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդյունավետ աշխատում է, բայց քաղաքացիների կենցաղային կյանքի վրա ընդունված որոշումները չեն անդրադառնում կամ անդրադառնում են մասամբ, համենայնդեպս, ոչ այն ծավալով, որ մենք կցանկանայինք: Երբեմն այնպես է ստացվում, որ այս կամ այն որոշումները, որոնք կայացվել են ազգային մակարդակում, բացասական արդյունք ունեն, վերագրվում են Եվրասիական տնտեսական միությանը: Կարծում եմ, որ սա սխալ է, պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել»:

Անդրեյ Արեշեւը հիշեցնում է նաեւ մի քանի տարի առաջ գրանցված տնտեսական ճգնաժամը եւ կարծում է, որ երրորդ ուժերից կախված այս խնդիրը հաղթահարվում է:

Միաժամանակ, նա նկատեց, որ թե ԵԱՏՄ-ն, թե ինտեգրացիոն այլ միությունները, լուծում են ոչ միայն տնտեսական, նաեւ քաղաքական խնդիրներ:

Պատասխանելով հարցին`Հայաստանի համար քաղաքական ի՞նչ խնդիրներ է լուծել ԵԱՏՄ անդամակցությունը. կարելի՞ է համարել, որ Հայաստանը լուծեց անվտանգության որոշակի խնդիրներ, այն պարագայում, երբ միության պետություններից Ղազախստանն ու Բելառուսը պրոադրբեջանական քաղաքականություն են վարում, քաղաքագետը պատասխանեց. «Ղազախստանի համար չեմ կարող ասել, բայց Բելառուսը միշտ չէ, որ ունեցել է հստակ ադրբեջանամետ քաղաքականություն, որովհետև 2000-ականներին իրավիճակն այլ էր: Ես գիտեմ, որ Հայաստանում տարբեր կարծիքներ են հայտնում այդ առնչությամբ.  ասվում է, որ Հայաստանի դիվանագիտությունն էլ այս հարցում հնարավոր թերացումներ ունի: Ամեն դեպքում, անվտանգության ապահովման հարցում, կարծում եմ, դրական միտում կա: Հնարավորություն է ստեղծվում ռազմական անվտանգություն ապահովելու: Օրինակ, ներքին գներով զենք գնելու հնարավորություն, զենքի գնման վարկեր եւ այլն»:

Ի դեպ, ՌԴ-ՀՀ հարաբերությունները քաղաքագետը փոխկապակցված է համարում ԵԱՏՄ-ՀՀ հարաբերությունների հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031