Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հրաժարվում եմ մասնակցել Ներսեսի խոշտանգման արարողությանը». Սեֆիլյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 13:05

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամբաստանյալներից հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանի համար շտապօգնություն  էր կանչվել:

Նիստը վերսկսվելուն պես դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ըստ բժշկի գրության՝ Ներսես Պողոսյանն ինքնուրույն մոտեցել է բուժզննման, նրան առաջարկվել է ենթարկվել զննության, սակայն վերջինս հրաժարվել է եւ հայտնել, որ դրա կարիքը չկա:

«Սուտ է ասում: Հեքիաթ է պատմում»,-լսելով դա՝ տեղից բղավեց Ներսես Պողոսյանը: Նրա շահերի պաշտպաններից փաստաբան Նինա Կարապետյանցը պարզաբանեց, որ նա ի վիճակի չէ անգամ կանգնել, ոստիկաններն են նրան բերել. «Նա պառկած էր, զոռով են բերել ոստիկանները, նա ի վիճակի չէ»: Կարապետյանցը կրկին միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ Ներսես Պողոսյանը չի կարող ներկա գտնվել:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ հայտարարեց՝ եթե նիստը չհետաձգվի, պաշտպանները չեն ներկայանա, որովհետեւ դատարանի համար, փաստորեն, մարդկային կյանքն արժեք չունի: ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանն էլ կանգնեց ու ասաց, որ հեռանում է, քանի որ չի ուզում ներկա լինել Ներսեսի «խոշտանգման արարողությանը»:

Ներսես Պողոսյանը եւս ցանկացավ հեռանալ: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նրա եւ Սեֆիլյանի հանդեպ նախազգուշացում կիրառեց, ապա նիստը ընդմիջեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031