Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Արեշեւ. ԵՄ համաձայնագիրը չի հակասում ԵՏՄ շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 12:41

«Ժամանակակից աշխարհում չկան զուտ քաղաքական կամ տնտեսական միություններ: Դրանք սերտ կապակցված են, ինչպես մենք տեսնում ենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության պարագայում, որի հետ Հայաստանը պատրաստվում է համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել: Մենք գիտենք, որ տարվա սկզբից այդ փաստաթուղթը մշակվում է եւ, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ այն կստորագրվի»,- այսօր ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնած «Ինտեգրացիոն գործընթացները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

Բանախոսը կարծում է, որ ինտեգրացիոն գործընթացները ներքաղաքական կյանքի վրա միջամտություններ չեն ունենում: Նա նկատում է`անգամ ամենամոտ գործընկերների պարագայում, երբ կան ցավալի խնդիրներ, ներքին քաղաքական կյանքում միջամտություններ չեն լինում: Ինքը կարծում է, որ է վստահությունը շատ կարեւոր է։

Նա հիշեցրեց, որ 2013 թվականին Հայաստանն «անսպասելի փոխեց» իր վեկտորը», միաժամանակ նշելով` «Չնայած, դա այդքան էլ անսպասելի չէր, որովհետև բոլորս գիտենք, որ Հայաստանն այդ որոշումը կայացրեց իր անվտանգության խնդիրները լուծելու համար»: «Իսկ հիմա իրավիճակը միանգամայն այլ է, չկան առարկություններ Հայաստան-Եվրամիություն փաստաթղթի նկատմամբ: Համաձայնագրի տեքստը հրապարակվել է, մենք ծանոթացել ենք դրան ու կարող եմ ասել, որ այն չի հակասում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին»,- ասաց բանախոսը:

Մանրամասները`տեսանյութում

Ռուս վերլուծաբանը նորմալ է համարում, երբ պետությունները ձգտում են բազմավեկտորության, բայց նկատում է`դա չպետք է բացասական անդրադառնա այլ համագործակցությունների վրա, որոնք ստանձնել է տվյալ պետությունը: «Լավ է, որ ԵԱՏՄ անդամները փորձում են եվրոպացիների հետ բարիդրացիական հարաբերություններ ձեւավորել, բայց դա չպետք է արվի ռուսական հետաքրքրությունների հաշվին»,- ասաց նա` հավելելով, որ եվրոպացիները «շատ բան» են պահանջում իրենց գործընկերներից: Նա բերեց Սերբիայի`ԵՄ անդամակցության հետ կապված մի օրինակ, ըստ որի, այդ երկրի առջեւ պայման է դրվում`սահմանափակել ՌԴ-ի հետ տարբեր շփումները: Տեղեկությունները, իհարկե, ոչ պաշտոնական են:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031