Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 2 տարիների համեմատ 2017 թվականին ավելի շատ են արտագաղթել Շաղիկ համայնքից. «Փաստ»

Հոկտեմբեր 20,2017 12:33

Այս տարի Շիրակի մարզի Արփի համայնքի կազմի մեջ մտնող Շաղիկ բնակավայրից 11 բնակիչ է հեռացել։ 3 ընտանիքներն էլ Ռուսաստանի Դաշնություն են մեկնել։ Համայնքի վարչական ղեկավար Արտակ Բադեյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ վերջին 2 տարիների համեմատ 2017 թվականին ավելի շատ են արտագաղթել։

Մարդիկ գնում են աշխատանք չունենալու պատճառով։ Վերջին ամիսների ընթացքում գործազուրկ բնակիչներից հինգ ընտանիք է լքել գյուղը։ Երեքը Զորակերտից Ռուսաստան են ուղղություն վերցրել, երկու ընտանիքն էլ Արմավիրի մարզ են տեղափոխվել։ Սուքիասյանը կատարած վերջին հաշվարկներ է հրապարակում՝ 32 տնտեսությունից 27-ն ենք դարձել։ Տեղի բնակիչներն ապրում են գյուղատնտեսությունից ստացած եկամտի հաշվին։

«Գյուղատնտեսությունը չի զարգանում։ Ռեալիզացիա չկա։ Կաթը 130 դրամ է, իսկ մնացած ապրանքները թանկ ու կրակ։ 1300 դրամով խոտ ենք առնում, 130-ով կաթ հանձնում։ Ձեռ չի տալիս անասնապահությունը, մարդիկ քոչում են»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Այստեղ նույնպես հրաժարվում են անասնապահությունից։ Գյուղապետը փաստեց, որ 30 կով ունեցողն այսօր 6-ն է դժվարությամբ պահում։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031