Սյունիքի մարզի Շաքի համայնքի բնակիչները հուսահատության եզրին են. գյուղացին իր արտադրանքը մեծ դժվարությամբ է սպառում։
Կաթն այստեղ վերամշակող գործարանները լիտրը 100-120 դրամով են մթերում։ Շաքիի բնակիչների պնդմամբ՝ դա ձեռնտու չէ գյուղացուն։ Նրանցից շատերը վերամշակող ընկերություններին կաթ չեն հանձնում։
«Պանիրն էլ մնում է՝ չի վաճառվում։ Փչանում է, տոննաներով պանիր ենք թափում։ Ընկերությունները կաթի փոշուց մեծ քանակությամբ կաթնամթերք են արտադրում, գյուղացու արտադրանքն էլ մնում է»,- «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին նրանք։
Կաթնամթերքի իրացման պատճառով Աղաջանյանների ընտանիքն անասնագլխաքանակն է կրճատել։ Այսօր էլ թանկ անասնակերի պատճառով պատրաստվում են եղածն էլ վերացնել։
Գյուղացիների մեծ մասը ցանկանում է հրաժարվել անասնապահությունից, քանի որ գյուղատնտեսության այս ճյուղը վաղուց իրենց եկամուտ չի ապահովում։ Անասուններին միանգամից վերացնել էլ դեռ չեն շտապում։
«Չպահենք ի՞նչ պետք է անենք, ստեղ գործ չկա, ստիպված ենք անասուն պահում։ Ճիշտ է՝ նախկինի նման շատ չի անասնագլխաքանակն ու գնալով կրճատում ենք, բայց մեկ- երկու հատ, այնուամենայնիվ, կպահենք, որ գոնե տանն ուտելու մածուն ու պանիր ունենանք»,- ասացին մեր զրուցակիցները։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում