Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հացադուլ անող Ներսես Պողոսյանին տեղափոխել են պատժախուց, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել». փաստաբան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 12:09

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական  նիստն է: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ, մասնավորապես՝ զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:
Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց նիստը հետաձգելու միջնորդություն, քանի որ Ներսես Պողոսյանն ի վիճակի չէ գտնվելու նիստերի դահլիճում. «Նա 22 օր է՝ հացադուլի մեջ է եւ առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնց ավելացել են սրտի ցավերը: Երեկ նրան տեղափոխել են պատժախուց՝ իր մոտ իբրեւ թե «արգելված իր» լինելու պատճառով: Կից խցում բերել են անհասկանալի եւ անկառավարելի անձի, որը հայհոյանքներ եւ սպառնալիքներ է տեղացել Ներսես Պողոսյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին»:

Արայիկ Պապիկյանը հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ հացադուլի 21-րդ օրը նրա մոտ «արգելված իր» է հայտնաբերվել: Ըստ պաշտպանի՝ կատարվածը Ներսես Պողոսյանի հանդեպ հոգեբանական ճնշում գործադրելու միջոց է, որպեսզի վերջինս դադարեցնի հացադուլը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նիստը հետաձգելու միջնորդության առնչությամբ նկատեց, որ դատարան բերվելուց առաջ կալանավորներն անցնում են համապատասխան ստուգում. «Եթե կալանավորն ի վիճակի չէ, չի բերվում դատարան: Նման հիմնավոր տեղեկություն կամ փաստաթուղթ դատարանը չի ստացել»:

Դատավորը որոշեց շարունակել նիստը, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ Ներսես Պողոսյանի համար կհրավիրվի շտապօգնություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031