Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիներին հանրաքվեներ նախաձեռնելու համար բավական բարդ ընթացակարգ է սահմանված. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 20,2017 11:53

Կառավարությունը երեկ հավանության է արժանացրել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին եւս հանրաքվեի դնել օրինագծեր։ Քաղաքացիներին նման իրավունք վերապահելու պատճառն էլ նոր Սահմանադրությունն է. հիշում եք՝ հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքում իշխանություններն ինչպիսի խանդավառությամբ էին փորձում գովազդել այս դրույթը՝ այն ներկայացնելով որպես մեծագույն ձեռքբերում, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված լրջագույն քայլ։ Միայն թե, ի սկզբանե պարզ էր, որ այս ամենն ընդամենը շոու է, իսկ քաղաքացիներին տրված իրավունքը՝ ձեւական. երեկ այդ կասկածները հաստատվեցին նոր օրենքի նախագծի հրապարակմամբ։

Նախ՝ նման հանրաքվեներ նախաձեռնելու համար բավական բարդ ընթացակարգ է սահմանված, եւ հետո՝ կան օրենքներ, որոնց վերաբերյալ քաղաքացիներն իրավունք չունեն հանրաքվեներ կազմակերպել։

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ, հանրաքվեի միջոցով չեն կարող կարգավորվել բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, պետության անվտանգության հետ կապված հարցերին, համաներմանը, միջհամայնքային միավորումներին եւ երկրի վարչատարածքային բաժանմանը, նախարարությունների քանակին եւ կառավարության գործունեության կարգին վերաբերող հարցերը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031