Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են բարձրանում գները. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 20,2017 11:22

Ինչո՞ւ է մեզանում վերջին շրջանում մի շարք ապրանքների կտրուկ թանկացում արձանագրվում։ Գները արհեստականորեն բարձրացնում են ապրանք արտադրողներն ու վաճառողնե՞րը, թե՞ դա օբյեկտիվ երեւույթ է։

Ասենք՝ գնաձեւավորման խնդիրները տարակուսանքի մեջ են գցում մասնագետներին ողջ աշխարհում։ Չենք խոսում արդեն իշխանությունների մասին, որոնք քաղաքական հաշվարկ են կառուցում գնաճի դեմ պայքարի վրա։ Օրինակ՝ 1970-ական թվականներին համաշխարհային շուկայում նավթի սրընթաց թանկացման շրջանում ամերիկյան արտադրողներն ու վաճառողները այնպես տարվեցին ապրանքի եւ ծառայությունների գների բարձրացմամբ, որ ինֆլյացիան հասցրին տարեկան 13 տոկոսի։

Գիտնականները դիմում են հատուկ հետազոտությունների՝ ըմբռնելու համար վաճառողի առեղծվածային հոգին։ Պարզվում է, որ Իտալիայում ապրանքների եւ ծառայությունների գները վաճառողները բարձրացնում են միջինը 12 ամիսը մեկ, Բելգիայում՝ 10,2 ամիսը մեկ, Պորտուգալիայում՝ 8,5 ամիսը մեկ, Մեծ Բրիտանիայում՝ կես տարին մեկ, ԱՄՆ-ում՝ 4,3 ամիսը մեկ, Սիեռա Լեոնեում՝ 2,6 ամիսը մեկ։

Ընդհանուր առմամբ, կայուն տնտեսություն ունեցող արդյունաբերական երկրներում վաճառողները բարձրացնում են գներն ավելի հազվադեպ, քան բարձր ինֆլյացիայով զարգացող երկրներում։ Ցավոք, Հայաստանում այդօրինակ հետազոտություններ չեն անցկացվել։

Այնուամենայնիվ անչափ հետաքրքիր է տեսնել, թե ինչու են ընդհանրապես վաճառողներն ու արտադրողները բարձրացնում գներն այդչափ հաճախակի։

Կարեն Նահապետյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031