Լրահոս
Օրվա լրահոսը

Սա թշնամական վերաբերմունք է երևանցու հանդեպ. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 20,2017 11:01

Հարցազրույց Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ

Տիկին Նահապետյան, ընտրություններից հետո Երեւանի ավագանու բոլոր նիստերն անցնում են չափազանց լարված մթնոլորտում, հնչում են փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ մեկմեկու հասցեին: Ո՞րն է նման վիճակի պատճառը:

-Իրոք, երեւույթը խիստ մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր ավագանի են եկել աշխատելու, մեր քաղաքի խնդիրները լուծելու նպատակով:

Շատ կուզենայի, որ ավագանու նիստերի ժամանակ լարվածություն առաջանար երեւանցու այս կամ այն հարցի լուծման շուրջ, ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնեին իրենց կարծիքներն ու առաջարկները, լինեին դեմ կամ կողմ դիրքորոշումներ, ծավալվեր բովանդակային, առարկայական բանավեճ-քննարկում, ինչպես եղավ «Ելքի» ներկայացրած՝ փողոցների անվանափոխության նախագծի քննարկման ժամանակ: ՀՀԿ խմբակցությունն իր դիրքորոշումը ներկայացրեց, «Ելքը»՝ իրենը, եւ կառուցողական քննարկում ծավալվեց: Բայց կա խմբակցություն, խոսքս «Երկիր ծիրանիի» մասին է, որը այլ նպատակադրում ունի։

Ավագանու նիստում կարեւոր խնդիրների քննարկման պահին հանկարծ նրանք բարձրացնում են բոլորովին այլ հարցեր, խոսում օրակարգային հարցերի, նախագծերի հետ ոչ մի առնչություն չունեցող թեմաներից, իրենց ոչ կոռեկտ պահվածքով անիմաստ լարվածություն ստեղծում, դրանով իսկ խանգարում մեր աշխատանքը:

«Երկիր ծիրանիի» ներկայացուցիչներն իրենց անիմաստ հարցերով ոչնչով չեն օգնում մեր քաղաքային խնդիրների լուծմանը: Ավագանու մեկ նիստի ժամանակ բազմաթիվ կուտակված խնդիրներ են լինում, խանգարել նիստի նորմալ ընթացքը նշանակում է վնասել մեր քաղաքացիներին: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ նրանք ուղղակի չեն առաջնորդվում երեւանցիների շահերով, ունեն այլ նպատակներ: Սակայն բարոյական չէ սեփական հաշվարկները լուծել մեր քաղաքացիների հաշվին:

Երկիր ծիրանիի» ղեկավար Զ.Փոստանջյանը խոստացավ դժոխքի վերածել քաղաքապետի օրը, փաստորեն տիկինն իր համախոհների հետ այս սցենա՞րն է իրականացնում:

-Այո, եւ դա անում են մարդիկ, որոնք շատ քիչ քվե են ստացել երեւանցիներից: Իրենց փոքրաթիվ ներկայությամբ որոշել են գնալ ոչ թե կառուցողական ճանապարհով, այլ շոուների: Նման պահվածքը ես ընդամենը որակում եմ թշնամական վերաբերմունք Երեւան քաղաքի ու երեւանցու հանդեպ:
«Երկիր ծիրանի» խմբակցությանը չեմ կարող ընդդիմություն համարել: Ընդդիմություն լինել՝ չի նշանակում անպարկեշտ վարք ցուցաբերել, չի նշանակում վիրավորել, ցեխ շպրտել անձանց հասցեին, չի նշանակում անշնորհք վարք դրսեւորել, չի նշանակում զազրախոսել, վերջապես չի նշանակում աշխատող մարդկանց խանգարել, միտումնավոր նյարդայնացնել, հունից հանել:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031