Լրահոս
Օրվա լրահոսը

Չհանդուրժելով Տապասիայի անօրենություններն Իչայի նկատմամբ՝ ձեռքին եղած ձեռնափայտով՝ տուր թե կտաս հեռուստացույցի ճակատին. «Հրապարակ»

Հոկտեմբեր 20,2017 10:53

Հայկական իրականության մեջ սերիալները միշտ էլ մեծ պահանջարկ են վայելել։ Սակայն հիմա դրանց հանդեպ հետաքրքրությունը կարծես թե հասել է գագաթնակետին։ Առօրյայում բոլորը դիտում են, իսկ սոցցանցերում՝ քննադատում։

Այո, փոխվում են ժամանակները՝ Գավյոտային, Սանտա Բարբարային, Իզաուրային ու Ջեյդին փոխարինելու են եկել Իչան, Տապասիան, Քուշի Կումարի Գուպտան, Չակորը ել այլք։ Իչակիին բաժին ընկած դառը ճակատագիրը նրա հետ հավասար վերապրում են հայ տնային տնտեսուհիները եւ ոչ միայն նրանք։

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի 75-ամյա բնակիչը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, չհանդուրժելով Տապասիայի անօրենություններն Իչայի նկատմամբ, ափերից դուրս է եկել եւ ձեռքին եղած ձեռնափայտով՝ տուր թե կտաս հեռուստացույցի ճակատին։ «Տնովի կերան էդ խեղճ էրեխուն, էլ չկրցա համբերել»,- պատմում է նա։

90-ականներին, երբ ողջ Հայաստանում լատինամերիկյան կրքերն էին թեւածում, երկրում աճեցին ամուսնալուծությունների եւ դավաճանությունների ցուցանիշները, սակայն շուտով կարծես թե այս հարցին լուծում տրվեց, եթերը մաքրվեց այս սերիալներից։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031