Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար». Սերժ Թանկյանը ներկա էր «Օրկա»-ի պրեմիերային. «Ա1+» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 00:11

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացառիկ համերգների շրջանակում հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Սա ստեղծագործության Հայաստանյան պրեմիերան էր։ «Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին:

Մինչ «Օրկա»-ն, նվագախումբը՝ վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանի նվագակցությամբ, մատուցեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Վեց տարեկանից կուրացած դաշնակահարը ցնցեց դահլիճը, հանդիսատեսի մեջ էր նաև  Սերժ Թանկյանը։

Իսկ արդեն «Օրկա»-ից առաջ ցուցադրվեց Թանկյանի տեսաուղերձը, ապա սկսվեց Թանկյանի սիմֆոնիկ գործը։  Ողջ սիմֆոնիայի ընթացքում քեզ զգում ես հեքիաթում, տեսնում ես ու զգում օրկայի՝ խոյադելֆինի պարը, ապա մեդիտացիան, հետո՝ վերափոխումը, ինքնահաստատումը։

«Օրկան» մարդասիրության մասին խոսելու առիթ է. հեղինակը խոյադելֆինին համեմատում է մարդկանց հետ, ցուցադրում նրա կյանքի ճանապարհը։

«Ստեղծագործության առաջին բաժինը կոչվում է Victorious Orcinus. այստեղ խոյադելֆինը կարողանում դառնալ հաղթական կենդանի, սպանել, ֆիզիկական տեսանկյունից հասնել այն ամենին, ինչ հնարավոր է այս մոլորակում:

Երկրորդ բաժնում խոյադելֆինը որոշում է խորանալ ջրի տակ՝ մեդիտացիայի և խորն ինքնավերլուծության նպատակով: Ապա խոյադելֆինը գիտակցում է, որ ինքը նման է դելֆինի:

Այսպիսով՝ հեղինակը հակադրում է խոյադելֆինին ու դելֆինին՝ մարդկության լավ ու վատ տեսակներին. «Ես փորձում եմ ասել, որ մենք և՛ լավն ենք, և՛ վատը: Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար: Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ գնալ դեպի լույսը և հավատալ կյանքին»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031