Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը բողոքը ներկայացնելիս լաց եղավ

Հոկտեմբեր 20,2017 14:30

«Ես ապօրինի քրեական հետապնդման եմ ենթարկվել, կասկածի տակ է առնվել իմ բարոյականությունը, փորձաքննություն եմ անցել»,- ասաց ամբաստանյալը՝ հուզվելով:

Բնակարան գնելուց հետո Արփինե Մայսուրյանի նկատմամբ իրականացվել էր քրեական հետապնդում եւ նա առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: Երեկ վերաքննիչ դատարանում իր բողոքը ներկայացրեց Ա. Մայսուրյանը. «Գնել եմ բնակարան 2010թ. սեպտեմբերի 11-ին, որի առքուվաճառքի օրինականությունը հաստատող 15 փաստաթուղթ ունեմ, այդ թվում՝ Ազգային փորձաքննության բյուրոյով անցած ու օրինականությունը հաստատված ստացական, հայտարարություն, առքուվաճառքի՝ նոտարով հաստատված պայմանագիր, բնակարանը վաճառած Զ. Պողոսյանի ձեռագրով գրված՝ թե ստացել է ամբողջ գումարը, որոնք ապացուցում են առքուվաճառքի օրինականությունը: Իսկ ի՞նչ ունեն «տուժող» կողմը եւ «մեղադրող» կողմը, ոչինչ, բացի կեղծ վկայություններից եւ շինծու մեղադրականից»:

Թե ինչու վերաքննիչ դատարանում նախազգուշացվեց ամբաստանյալը եւ դատական նիստի այլ մանրամասներ՝ կարդացեք վաղվա «Առավոտում»:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

19.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031