Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցավ՝ աղջիկների Մ 20 տարեկանների պայքարին մասնակցած 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:
Սոնան սկզբում փոքր ոսկի նվաճեց պոկում վարժությունում՝ (97 կգ), այնուհետեւ հավասարը չունեցավ հրումում (130 կգ) եւ երկամարտի 227 կիլոգրամով մեծ առավելությամբ նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ