Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնվազն 10 տոկոս ընտանիք կա, որ անասունների ընտանիք են». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2017 22:50

Այսօր Հանրային խորհրդում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քննարկումը այդպես էլ մնաց անավարտ: Ելույթները շատ էին, կարծիքները՝ հակասական, եւ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը որոշեց քննարկումը շարունակել վաղը: Բայց, իր ձեւակերպմամբ՝ այն կավարտեն իրենք իրենցով, իսկ արդյունքների մասին մի հայտարարություն կպատրաստեն, կտարածեն:

Հանրային խորհրդի անդամները լուրջ մտահոգություններ ունեին նախագծի հետ կապված եւ տարբեր կարծիքներ լսելուց հետո Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Կան մարդիկ, որոնց իշխանություն պետք չի տալ: Եթե իշխանություն ես տալիս ու ինքը վերահսկելի չի, ինքը կկոտրի մինչեւ վերջ ու այդպիսի մարդիկ իրավունք ունեն կին ունենալ, իրավունք ունեն երեխաներ ունենալ, ես պատկերացնում եմ ինչ բռնություններ են իրենք կատարում իրենց ընտանիքում: Դա մի մոռացեք, այդ խնդիրը կա:

Առնվազն 10 տոկոս ընտանիք կա, որ անասունների ընտանիք են: Խոսքը նրանում է, թե մենք կարո՞ղ ենք այդ անասունների ընտանիքը բուժել, ոնց բուժենք, որովհետեւ դրանք համարյա հիվանդ մարդիկ են: Այդ չկամեցող մարդիկ կան, դրանք երեւի մարդկային հոգեբանական վիճակն են: Շատ փոքր մարդուն, երբ իշխանություն ես տալիս, ինքը ինչ ասես կանի: Իսկ հիմա դու իր ընտանիքում տվել ես իրեն 100 տոկոսանոց իշխանություն, դու պատկերացրու ինչեր կանի: Մեր խնդիրը նա չի, որ այդ մարդկանց ձեռք տալով՝ ավանդական ընտանիքներ քայքայվեն: Մեր խնդիրն է գտնել այն նուրբ միջոցը, որը սրանց կվերացնի, բայց մնացած ընտանիքները կպահի մեր ավանդական արժեքների մեջ: Դա է մեր խնդիրը…Մենք ունենք պրոբլեմ եւ այդ պրոբլեմը պիտի լուծենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031