Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մտադիր է ռեկորդային քանակությամբ դոպինգ ստուգում կազմակերպել նոյեմբերի վերջին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում մեկնարկող աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք միջազգային մարզական կազմակերպության մամուլի հաղորդագրությունից:
«Մենք մանրակրկիտ նախապատրաստվել ենք աշխարհի առաջնությանը: Մեկ ամիս առաջ Կոլորադո-Սփրինգսում հանդիպել ենք կազմակերպական կոմիտեի եւ ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալության (USADA) ներկայացուցիչների հետ: Հիմա IWF հակադոպինգային հանձնաժողովը պատրաստ է լրիվ չափով ապահովել մարզիկների մեզի եւ արյան ստուգումը», – հայտարարել է ՄՕԿ-ի նախկին բժշկական տնօրեն Պատրիկ Շամաշը, որը ներկայումս IWF-ի հակադոպինգային անկախ հանձնաժողովի անդամ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ aif.ru-ի