Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմին, այլեւ կրակոց է Ժնեւյան պայմանավորվածություններին». Շարմազանով

Հոկտեմբեր 19,2017 20:33

«Դժբախտաբար այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց իր գործի ու խոսքի անհամապատասխանությունը, ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այսօր Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայողի մահվան դեպքին:

Ըստ նրա՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ սա կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմին, այլեւ կրակոց է Ժնեւյան պայմանավորվածություններին. «Ես կարծում եմ՝ գոնե հիմա միջազգային հանրությունից պետք է արձագանք լինի ուղիղ ու հստակ»:

Պարոն Շարմազանովը որոշակի մանրամասներ հայտնեց նաեւ գործադիր մարմնի նիստից՝  ասելով, որ  քննարկել են առաջիկա շաբաթվա ընթացքում ԱԺ նստաշրջանի անելիքները, տարբեր պատվիրակությունների աշխատանքը տարբեր խորհրդաժողովներում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. vartan says:

    «Դժբախտաբար այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց իր գործի ու խոսքի անհամապատասխանությունը, ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները»,-
    Հարգելի պարոն քաղաքագետ միթէ քանի հարյուր անգամ պիտի փաստվի ձեր ասածը. միթէ այդ զոհված երիտասարդը հայ զինվոր չեր. ինչու այդքան անտարբեր էք զինվորների կեանքի նկատմամբ . միթէ քանի միլիոն զինվոր ունենք. ինչու հայ ժողովուրդն անգամ չի հովանավորում իր զինվորին. լռությունը անպատասխանատվություն է իսկ այն տգիտության հետեվանք է.

  2. vartan says:

    «Ես կարծում եմ՝ գոնե հիմա միջազգային հանրությունից պետք է արձագանք լինի ուղիղ ու հստակ»:
    ով հոյսը դնի « միջազգային հանրության» վրա չարաչար պարտված է.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031