Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննության շրջանակում այսօր նշանակված դատական նիստը տեղի չունեցավ՝ նախագահող դատավորի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում լինելու պատճառով:
Հիշեցնենք՝ բժշկական կենտրոնի բժիշկներ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը մասնագիտական պարտականությունները պատշաճ չկատարելու համար 2015 թ. դեկտեմբերի 22-ին ազատազրկման էին դատապարտվել՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման:
Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: 2017 թ. սեպտեմբերի 5-ին կայացած նիստին գործով նոր մեղադրող ներգրավվեց, մեղադրանքի պաշտպանությունը հանձնարարվել է նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազության դատախազ Գ․ Աղաջանյանին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 29-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ