Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում`«խաղից դուրս» վիճակում

Հոկտեմբեր 19,2017 18:30

Նոյեմբերի 5-ին տեղի կունենան Տավուշի մարզի խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու, Աչաջուր համայնքի ղեկավարի, Ենոքավան եւ Այգեհովիտ համայնքների ավագանու ընտրություններ: Բերդի համայնքապետի 4 թեկնածուներից երկուսը՝ Բերդի գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանը եւ Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը ՀՀԿ անդամ են, երկուսը` Արծվաբերդի եւ Այգեձորի համայնքապետեր Կարեն Շահնազարյանը եւ Սասուն Սաֆարյանը՝ անկուսակցական: Աչաջուր համայնքի ղեկավարի 4 թեկնածուներից 3-ը`Աչաջուր համայնքի գործող ղեկավար Կամո Ղալթախչյանը, Աչաջրի նախկին գյուղապետ Տաթեւ Գասպարյանը, «Կարեն Ղալթախչյան» ԱՁ ղեկավար Կարեն Ղալթախչյանը ՀՀԿ անդամ են, 4-րդ թեկնածուն`Սեւադա Ղուկասյանը`ՀՅԴ անդամ:

Խոշորացված Բերդ համայնքի ավագանու 15 տեղի համար գրանցված է 39 թեկնածու, որոնցից 22-ն անկուսակցական է, 9-ը ՝ ՀՀԿ անդամ ,3-ը՝ ՀՅԴ, 3-ը՝ ԲՀԿ, 2-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ: Բերդի ավագանու բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի ավագանու 9 տեղի համար գրանցված է 9 թեկնածու, որից 5-ը ՀՀԿ անդամ է, 4-ը`անկուսակցական: Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան համայնքի ավագանու 5 տեղի համար գրանցված է 10 թեկնածու, որից 5-ն անկուսակցական է, 4-ը`ՀՀԿ անդամ, մեկը` «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արշակ says:

    Սևադան դաշնակների խամաճիկն է, փոքրիկ, միշտ գործում է գաղտնի, պատվերով և դրանից ի՞նչ գյուղապետ.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031