Սոչիում անցկացվող երիտասարդության և ուսանողների 19-րդ միջազգային փառատոնում Արցախը վեճի առարկա է դարձել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև:
«Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները ներխուժել են փառատոնի շտաբ՝ պահանջելով հայկական պատվիրակության ստենդից հեռացնել քարտեզը, որի վրա Լեռնային Ղարաբաղը պատկերված է որպես Հայաստանի մաս»,- պատմել է «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը:
Նրա խոսքով՝ կազմակերպիչները երկար բանակցություններ են վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և լուծում գտել խնդրին:
«Երկար բանակցություններից հետո շտաբում նրանց առաջարկել են փակցնել իրենց քարտեզը, որում Լեռնային Ղարաբաղը նշված կլինի որպես Ադրբեջանի մաս: Որքան էլ տարօրինակ է, բոլորը միանգամից հանդարտվել են. լուծումը, պարզվել է, ընդունելի է»,- պատմել է թղթակիցը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ