Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 20 եւ 23 տարեկաններ) առաջնությունը:
Այսօր Հայաստանից պայքարի մեջ մտան 85 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանն ու Կարեն Ավագյանը: Նրանք հանդես եկան մինչեւ 20 տարեկանների խմբում:
Երկամարտի 343 կիլոգրամ ցուցանիշով Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց արծաթե մեդալ: Նա երկրորդն էր նաեւ պոկում վարժությունում (158 կգ), իսկ հրումում (185 կգ)՝ չորրորդը::
Կարեն Ավագյանն առաջին մրցաձեւում 156 կգ արդյունքով արժանացավ փոքր բրոնզի, հրումում 183 կիլոգրամով դարձավ վեցերորդը, իսկ երկամարտում ցույց տվեց 339 կիլոգրամ՝ բավարարվելով չորրորդ հորիզոնականով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ