Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սեռական հանցագործություններից տուժող անչափահասները մեծ տոկոս են կազմում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2017 16:21

Սեռական հանցագործությունների թիվն ավելացել է: Այս մասին այսօր հայտարարվեց «2015–2016թթ.Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ: Հետազոտությունն իրականացվել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության եւ քննչական կոմիտեի հետ համատեղ:

Հետազոտության ցուցանիշները ներկայացնելիս, քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանն ասաց՝ տվյալները վկայում են, որ սեռական բռնության դեպքերն ավելացել են: Ըստ Թումասյանի ներկայացրած պաշտոնական տվյալների, 2015 թվականին քննչական կոմիտեում քննվել է սեռական բռնության առնչությամբ 131 քրեական գործ, 2016-ին՝ 157 դեպք: Թումասյանն ասաց, որ ավելացել են նաեւ դատարան ուղարկված քրեական գործերը:

Մանրամասն՝  տեսանյութում

Քննչական կոմիտեի ներկայացուցչի տվյալներով՝ 16 տարին չլրացած երեխաների հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքերի թիվը մեկ տարում աճել է 22-ով, իսկ անառակաբարո գործողությունների դեպքերն ավելացել են 6-ով. «Ինչը նշանակում է, որ երեխաներն ավելի թիրախավորված են դարձել սեռական հանցագործությունների համատեքստում: Երբ քննարկման առարկա ենք դարձնում, թե ովքեր են կասկածյալ- մեղադրյալներ, ապա կասկածյալ-մեղադրյալների թիվն էլ է ավելացել: Առկա են նաեւ անչափահասների կողմից անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություններ իրականացնելու դեպքեր»:

2015 թվականին, ըստ Թումասյանի, սեռական հանցագործությունից տուժողների թիվը կազմել է 142, որից արական սեռի տուժողները 11-ն են եղել: 2016 թվականին նույն հանցագործությունից տուժել են 162-ը, որից 11-ը արական սեռի ներկայացուցիչ են: «Եվ չնայած 20-ով ավելացել է տուժողների քանակը, սակայն այդ տուժողների պարագայում անհամեմատ մեծ տոկոս են կազմում անչափահասները: 2015-ին տարիքով ամենափոքր տուժողը եղել է 4 տարեկան, իսկ ամենամեծը՝ 62, իսկ 2016-ին՝ ամենափոքրը եղել է 5 տարեկան, ամենամեծը՝ 74 տարեկան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Թե ում կողմից են իրականացվում սեռական բռնությունները, ըստ քննչական կոմիտեի արձանագրած տվյալների, եղել են դեպքեր, երբ տուժողները սեռական բռնության են ենթարկվել ազգականների կողմից՝ հորեղբոր որդու,կամ մորաքրոջ դստեր ամուսնու, մոր նախկին ամուսնու կողմից, դստեր ամուսնու կողմից: 2015 թվականին արձանագրվել է դեպք, երբ մարմնավաճառությամբ զբաղվող կինը դիմել է իրավապահ մարմիններին եւ հայտնել, որ հաճախորդն իրեն բռնաբարել է:

Թումասյանն ասաց, որ մարզերում սեռական հանցագործությունների քանակը կրկնակի անգամ շատ է, քան Երեւանում:

Մանրամասն՝ տեսանյութում

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Աղաբեկյանն էլ ներկայացնելով կենտրոնի հետազոտության տվյալներն, ասաց, որ սեռական բռնությունից տուժածը կամ զոհը նախընտրում են չխոսել այդ մասին, նրանք մտածում են, որ իրեն են մեղադրելու. «Այսինքն՝ զոհին մեղադրելու տենդենց կա, սա անմիջական չի լինում: Երբ սեռական բռնության ենթարկված անձին հիմնականում հարցնում են՝ ի՞նչ արեցիր, ո՞նց քեզ պահեցիր, որտե՞ղ էիր գնացել, ո՞ր ժամին, նրա մոտ սկսում են մտքեր՝ գուցե ես եմ մեղավոր, եթե այդ ժամին չգնայի այդտեղ, այսպես չհագնվեի, այսպես չպահեի…: Կա նաեւ անվստահություն իրավապահ մարմինների նկատմամբ, շատ դեպքեր ենք ունեցել, եւ հիմա չնայած այդ մարմիններում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում, այնուամենայնիվ, մարդիկ կարծիք ունեն, որ իրավապահ մարմինները միայն իրենց ծանոթներին են օգնում, կաշառքի մասին կասկածներ ունեն»:

Սեռական բռնությունից տուժողների մոտ, ըստ Աղաբեկյանի, կա նաեւ վախ հենց բռնարարից, որ էլի բռնության կենթարկվեն:

Սեռական բռնության դեպքում նաեւ ապացուցման բեռն էլ է խնդիր առաջացնում զոհերի մոտ. «Սեռական բռնության ենթարկված անձը մտածում է՝ հիմա մի քանի անգամ պետք է գնամ ապացուցեմ, ապացույցներ ներկայացնեմ: Սա խնդիր է, որովհետեւ սեռական բռնության ենթարկված անձը այնպիսի հոգեբանական տրավմայի է ենթարկվել, որ իրենց համար դժվար գործընթաց է ապացույցներ ներկայացնելը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ararat says:

    Մեծերն են մեղավոր:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031