Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիին խոստացված 23,5 միլիոն եվրոյի ծրագիրը չլչլում են․նեղված է նաև քաղաքապետը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2017 15:03

Մեկ տարի առաջ Լոնդոնում ստորագրված եռակողմ համաձայնագրով Վերակառուցման և զարգացման բանկը նախատեսել էր Գյումրու քարուքանդ փողոցների վերանորոգման և լուսավորության խնդրի լուծման նպատակով հատկացնել 23,5 միլիոն եվրոյի վարկ։ Հունիսի 6-ին էլ ՎԶԵԲ-ի Երևանի գրասենյակի ներկայացուցիչ Ռուդիկ Թադևոսյանը, որը Գյումրի էր եկել քննարկման, լրագրողների հետ զրույցում հավաստիացրել էր, որ հիմնական աշխատանքները հնարավոր կլինի սկսել հոկտեմբերի վերջից։

Սակայն օրերս պարզ դարձավ, որ ծրագրի իրագործումը նորից ձգձգվում է։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց․ «Մեր պատճառով չէ, որ ուշանում է, ինչպես ասել էինք կոնկրետ այս ծրագրի մասին, պետք է այս ամսից սկսեինք շինարարական աշխատանքները, բայց հիմա՝ այս պահին գտնվում է Լոնդոնում, իրենք պիտի թույլատրեն շինարարին մրցման։ Երբ շինարարը պարզ եղավ, մենք սկսելու ենք մեր գործը»։

Նա նաև քննադատեց բանկին՝ ասելով․ «Զարմանալի է բանկի հետ աշխատանքը, մենք, ճիշտն ասած, որևէ մի անգամ չենք ուշացրել, համապատասխան խորհուրդը որ աշխատում է, մենք ժամանակին ներկայացնում ենք պահանջվող փաստաթղթերը։ Գնում է բանկ, ասում են՝ այն մարդը, որը պիտի շինարարների հետ կապված ուսումնասիրություն կատարի, նախագիծն ուղարկի, էդ մարդն արձակուրդում է։ Լավ, արձակուրդ է, էդ բաժնում աշխատո՞ղ չկա։ Այսինքն՝ այդ ընթացակարգն է ժամանակացույցը հետաձգում, բայց որ սկսվեց, հայտնի դարձավ, թե ով է շինարարը, էլ որևէ խնդիր չի լինի, իրար հետևից աշխատանքը կգնա»։

Սամվել Բալասանյանը գյումրեցիներին խնդրեց համբերատար լինել ու նաև հորդորեց հավատալ, որ այդ գումարը կա ու օգտագործվելու է։

Հիշեցնենք, որ այդ ծրագիրը գյումրեցիների կողմից բնութագրվել էր որպես «սահմանադրական հանրաքվեի ընտրակաշառք»։ Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից երկու օր առաջ՝ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահական հրավիրելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, խոստացել էր հաստատել 23 միլիոն եվրոյի վարկը՝ Գյումրու փողոցաշինության ու լուսավորության համար: Այն, իհարկե, դեռ խոստումների մակարդակում է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031