Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նորամուծություն է, հնարավոր չէ այս կերպ դատական նիստ անել». «Սասնա ծռերի» պաշտպան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2017 14:52

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 10-ի՝ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Խաչատուր Գիշչյանի եւ Կարո Եղնուկյանի մասերով միացված գործով առաջին նիստը հետաձգվեց:

«Պետք է մեկ մեղադրական եզրակացություն լինի, հետեւաբար, դատախազը պետք է կազմի այն: Դրանում յուրաքանչյուրի մեղադրանքը պետք է նկարագրված լինի: Մինչդեռ չունենք նման բան, հնարավոր չէ այս կերպ դատական նիստ անցկացնել, սա նորամուծություն է»,-լրագրողների հետ զրույցում ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսպես մեկնաբանեց գործի քննության նորովի մեկնարկը:

Հայրապետյանը կարծում է, որ նշյալ ամբաստանյալների մասերն արհեստականորեն են միացրել մեկ գործում՝ 4+7 սկզբունքով, մինչդեռ նախկինում դրանք առանձնացվել էին՝ արդար դատաքննության ողջամիտ ժամկետներ ապահովելու նպատակով:

«Եթե այդ ամբաստանյալները, որոնց մասերը միացվել են մեկ գործում, իրար հետ կապ ունենային, նրանց համար առանձին մեղադրական եզրակացություններ չէին գրվի: Հետեւաբար, ի՞նչ իմաստ ուներ 4-ին միացնել 7-ին»,-նկատեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031