Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. ՀՀ ԱԺ-ն հաճախ է հակասահմանադրական օրենքներ ընդունում

Հոկտեմբեր 19,2017 14:21

«Չգիտեմ՝ ինչ նկատառումներով է դա արվում: Բայց ես չեմ կարծում, որ որեւէ դատավոր փորձելու է ակցիայի մասնակցելով իր պրոֆեսիոնալ ցանկությունը կամ ունակությունը արտահայտել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը`պատասխանելով դիտարկմանը, որ ՀՀ նոր Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները նոր լիազորություններ են ստացել. այժմ նրանք կարող են քաղաքական ակցիաներին մասնակցել, նաեւ կոչերով հանդես գալ:

Այսօր Երեւանում մեկնարկել է «Սահմանադրական դատարանների դերը Սահմանադրական կոնֆլիկտների հաղթահարման գործում» 22-րդ միջազգային խորհրդաժողովը: Այն կտեւի երեք օր:

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Հարությունյանը մտահոգություն հայտնեց`ՀՀ ԱԺ-ն հաճախ է հակասահմանադրական օրենքներ ընդունում։ Վերջին 8 տարիների վերլուծությամբ, ՀՀ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ավելի շատ օրենքներ, քան Ադրբեջանի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվիայի, Մոլդովայի Սահմանադրական դատարանները միասին վերցրած: Գագիկ Հարությունյանը դրա բացատրությունն ունի. իր կարծիքով, օրենսդրությունը չի հասցնում համապատասխանեցվել 10 տարին մեկ փոփոխվող Սահմանադրությանը. «Հիմա ստեղծվեց խորհուրդ, որը պետք է օգնի այս օրենսդրական հայեցակարգերի փոփոխությունների այնպես արագ իրականացմանը, որ ներդաշնակ լինի Սահմանադրությանը։ Այս պարագայում արդեն ակտը ընդունող մարմինները ստիպված են լինելու գույքագրել իրենց ընդունած իրավական ակտերը և փոփոխությունները կատարել ժամանակին, որ ամեն ինչ չհասնի Սահմանադրական դատարան»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031