Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր»-ի գործով նիստը չկայացավ. ամբաստանյալին տեղափոխել են հիվանդանոց (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2017 14:04

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 10-ի՝ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի, Մանվել Աթոյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Խաչատուր Գիշչյանի եւ Կարո Եղնուկյանի գործով դատական նիստը, որը նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի գործը կիսվել է երեք մասի եւ Գաբրիելյանի վարույթում նշյալ ամբաստանյալների մասով քրեական գործի քննությունն է մնացել:

Նիստի մեկնարկին Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրեց, որ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել: Բժիշկն արձանագրել է, որ նախկինում սրտի վիրահատության ենթարկված Գիչյանը սրտի եւ թոքի շրջանում ցավեր ունի, իսկ ճնշումը 230/120 է, ուստի հետագա բարդությունից խուսափելու նպատակով նրան տեղափոխել են հիվանդանոց: Հիշեցնենք, որ Գիչյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ. բեռնատարը, որով «Սասնա ծռեր» խմբի անդամները ներխուժել էին ՊՊԾ գնդի տարածք, նրան է պատկանում:

Արտուշ Գաբրիելյանն արձանագրեց, որ ամբաստանյալի բացակայությամբ չեն կարող նիստը շարունակել, ուստի այն կկայանա հաջորդ հինգշաբթի՝ 11 00-ին: Հավելենք, որ այս գործով դառական նիստերը նշանակված են յուրաքանչյուր հինգշաբթի, իսկ մյուս երկու գործերով նիստերի օրեր դեռ չեն նշանակվել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031