Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուստ և միջին խավի ընտանիքների ճնշող մեծամասնությունը երեխաներին չի տանում թաղամասային դպրոցներ. «168 ժամ»

Հոկտեմբեր 19,2017 12:38

Երևանում այսօր նկատվում է հետեւյալ միտումը։ Հարուստ և միջին խավի ընտանիքների ճնշող մեծամասնությունը երեխաներին չի տանում թաղամասային դպրոցներ։ Նրանց երեխաները գնում են կամ մասնավոր դպրոցներ, կամ էլ մի քանի հայտնի պետական դպրոցներ։ Թաղամասային դպրոցներում հիմնականում կուտակվում են հասարակության միջինից ցածր և անապահով ընտանիքների երեխաները։

Կրտսեր դպրոցից հետո թաղամասային դպրոցներից ուժեղանում է գերազանցիկների արտահոսքը, ովքեր նույնպես տեղափոխվում են հայտնի դպրոցներ։ Արդյունքում՝ թաղամասային դպրոցներում մնում են շատ քիչ լավ սովորող աշակերտներ։ Այդ դպրոցներում կորում է սովորելու ակադեմիական միջավայրը, բայց մնում է աշակերտներին պարտադրվող ակադեմիական ծրագիրը։ Այլընտրանքային ծրագիր պարզապես չի առաջարկվում։

Հայաստանին անհրաժեշտ է իրական հանրակրթություն, այսինքն՝ կրթություն բոլորի համար։ Եթե դա չեղավ, մենք լավ հասարակություն դառնալու ոչ մի շանս չունենք և ապրելու ենք Հենոյի գոլերով ու Արոնյանի գավաթներով ցավազրկվելու միջոցով։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031