Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մենք փակենք ատոմակայանը՝ քարե դար կընկնենք, ինչպես ժամանակին մոմով էինք ապրում. Արմեն Պողոսյան. «Փաստ»

Հոկտեմբեր 19,2017 12:34

Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրվելիք «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում» նախատեսված է ժամանակի ընթացքում շահագործումից հանել Մեծամորի ատոմային էլեկտրակայանը։ Այդ հանգամանքը հանրային լուրջ քննարկման և անգամ քննադատության առարկա դարձավ։

«Երբ մենք փակենք ատոմակայանը, այդ օրը կլինի հայ ժողովրդի ավարտը։ Մեծ կորուստներ կունենանք։ Քարե դար կընկնենք, ինչպես ժամանակին մոմով էինք ապրում»,- «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում մտահոգություն հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։ Վերջինիս համոզմամբ՝ ատոմակայանի փակման դեպքում մեր տնտեսությունը լուրջ հարված կստանա։ Իսկ ատոմակայանն այժմ ցանցերին է տալիս Հայաստանում սպառվող էլեկտրական էներգիայի մոտ 1/3 մասը՝ ջերմաէլեկտրակայաններից մոտ 3-4 անգամ ավելի էժան գնով։

«ԵՄ-ն պահանջում է փակել ատոմակայանը։ Արդեն 3-րդ ուլտիմատումն են տվել մեզ։ Դա մեր պետությանը ոչնչացնելու տարբերակ է։ Սարսափելի է։ Էներգետիկան տնտեսության հիմքն է, իսկ Աստված մեզ դա տվել է։ Մենք ամբողջ տարածաշրջանում ունենք բացառիկ առավելություն՝ դա մեր ատոմակայանն է։ Մեզ ասում են՝ կարելի է և ապրել առանց դրա։ Եթե ատոմակայանից զրկվենք, ի՞նչ կմնա մեր պետությունում»,- հարց բարձրացրեց Պողոսյանը։

Ատոմակայանի փոխարեն հնարավոր է կառուցվեն արևային կայաններ։ էներգիայի այլընտրանքային տարբերակների կիրառումը «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահը հեքիաթի ժանրից է համարում։

«Արևը, քամին չեն կարող փոխարինել ատոմակայանի տված հսկայական էներգիային։ Հայաստանը ժամանակին արտադրել է 15,5 միլիարդ կվտ ժամ էլեկտրաէներգիա, հիմա մենք արտադրում ենք 5,5-6 միլիարդ կվտ ժամ էլեկտրաէներգիա, որի 40%-ն ատոմակայանն է տալիս»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031