Եկեք համեմատենք պարենային զամբյուղների արժեքները՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակում և 2016 թվականի երկրորդ եռամսյակում (սեզոնայնության գործոնը բացառելու համար)։ Կտեսնենք, որ պարենային
զամբյուղը 1 տարվա կտրվածքով թանկացել է 7.3%-ով, ինչը նույնպես բավականին բարձր ցուցանիշ է։
Ի դեպ, հետաքրքրվողների համար բացահայտենք նաև պարենային զամբյուղի 7.3%-անոց թանկացման հիմնական «մեղավորներին»։ Պարենային զամբյուղի մեջ մտնող ապրանքներից տոկոսային առումով ամենաշատ թանկացել է սոխը (59%- ով). որին հաջորդում են շաքարը (51.4%), ձուկը (24.8%) և միրգը (20.4%)։
Մի կարևոր հանգամանք էլ նշենք։ Վերջերս կտրուկ բարձրացան պարենային զամբյուղի մեջ մտնող որոշ սննդատեսակների գները։ Մասնավորապես, տավարի մսի և կարագի գները բարձրացան 20-30%-ով։ Սա նշանակում է, որ արդեն այս պահին պարենային զամբյուղի գինը գերազանցում է 36 հազար դրամը, սպառողական զամբյուղինը՝ 64 հազար դրամը։
ԱՎԾ-ն հոկտեմբերի վերջին կհրապարակի սպառողական զամբյուղի գները 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով։ Վերջին թանկացումներն այնտեղ հավանաբար մասնակիորեն կարտացոլվեն, սակայն 4-րդ եռամսյակում զամբյուղների արժեքները զգալիորեն կավելանան։
Վերջում պարզապես հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով 2017 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում կենսաթոշակի միջին ամսական չափը 40.2 հազար դրամ է։ Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի
պետական բյուջեն թոշակների բարձրացում չի նախատեսում։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում