Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կազիմիրով. «Հարցի վերջնական կարգավորումը պահանջում է նոր քաղաքական գործիչների ծնունդ». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 19,2017 11:57

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռուս դիվանագետ, 1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ՄԽ ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

– Պարոն Կազիմիրով, օրեր առաջ Ժնեւում տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որից հետո հայտարարություն հնչեց, ըստ որի բանակցությունները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Դուք հիմա տեսնո՞ւմ եք կոնֆլիկտի լուծման որեւէ հավանականություն։ Ո՞ր դեպքում այն կարող է լուծվել։

– Իհարկե, բանակցություններն ու նման հանդիպումները կարեւոր են, եւ բնական է, որ բանակցությունները շարունակելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Սակայն հարցի վերջնական կարգավորումը պահանջում է նոր քաղաքական գործիչների ծնունդ։ Ունա՞կ են նրանք աշխարհ գալ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ ռեալ պատկերացումներով, ինձ դժվար է ասել։ Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ռեալիստական մոտեցում, եւ Դուք հասկանում եք, թե որ կողմից։

– Դուք նշեցիք, թե նման պայմանավորվածությունները կարեւոր են, սակայն Ադրբեջանը մինչ այժմ չի կատարում այն պարտավորությունները, որոնք նա տվել է Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում։ Որպես Մինսկի խմբի նախկին համանախագահ՝ ի՞նչ կարող եք ասել, Մինսկի խումբը չունի՞ այնպիսի լծակներ, որոնցով կարող է պարտադրել Ադրբեջանին կատարել դրանք։

– Դուք հասկանում եք՝ հարցը գնում է կողմերի՝ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ կատարելու կարողության մասին։ Այսպիսի կոնֆլիկտներում կան կողմեր, որոնք ունակ չեն պայմանավորվածություններ կատարելու։ Նրանք ունակ չեն ոչ միայն պայմանագրեր ստորագրելու, այլեւ դրանք կատարելու հարցում, չէ՞ որ պայմանագրերի ստորագրումը ենթադրում է կատարել դրանք։ Հենց դա էլ հաճախ պակասում է. փաստաթուղթը ստորագրվում է, սակայն կողմերից մեկը չի կատարում պարտականությունները եւ սկսում է նոր պայմաններ առաջ քաշել, որոնք նախկինում չեն եղել։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031