Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը որոշել է «Հայանտառում» բարեփոխումներ անել

Հոկտեմբեր 19,2017 11:51

«Իրականացված ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը: Մյուս կողմից վերջին տարիներին երեք անգամ նվազեցվել է բնափայտի մթերման օրինական ծավալները»,-այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելն՝ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա անտառների պահպանման եւ կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով հանձնարարական տվեց բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին՝ շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրումը՝ առաջնությունը տալով սոցիալապես անապահով խմբերին եւ միաժամանակ ապահովել այդ գործընթացի թափանցիկությունը:

«Տասնօրյա ժամկետում համատեղ քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված եւ օպտիմալ ծավալները հիմնված բնական վերաճի եւ սահմանափակումների վրա: Երկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման եւ խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր:
Մենք, հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, գնահատելով, թե ինչքան է այնտեղ ստվերը, պետք է «Հայանտառ» ձեռնարկությունը բարեփոխումներ կատարենք, տրամաբանության չափով լեգալիզացնենք այդ անտառի հատումները, այդ ֆինանսական միջոցներն ուղղենք «Հայանտառ», որպեսզի իրենք պատրաստված լինեն գույքով, բոլոր անհրաժեշտ գործիքներով, որպեսզի հսկողությունը սահմանեն մաքսիմալ հստակ եւ կոշտ»,-ասաց վարչապետը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շատ լավ է, որ վերջապես վերևներում սկսեցին հասկանալ խնդիրը, շատ ողջունելի է։ Ուղղակի մի լուրջ վտանգ կա այստեղ ու իր ասածների մեջ։ Դա այն միտքն է, որ ըստ էության ինքն ուզում է օրինականացնել անօրինական հատումները․․․

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031