Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը վերածվում է անապատի. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 19,2017 11:45

Հայաստանում ոռոգման ջրի գիտական կառավարում եւ արդյունավետ օգտագործում դեռեւս չի իրականացվում։ Ցավոք, այդ հիմնախնդիրն այդպես էլ չլուծվեց, բայց 2000 թվականի համեմատությամբ, ջրի սակագինը անհասկանալիորեն բարձրացել է մի քանի անգամ։

Ըստ երեւույթին, դա պատճառաբանվում է նրանով, որ եթե ամեն ինչը թանկանում է, ուրեմն ջուրն էլ պետք է թանկանա։ Բայց չէ՞ որ հոսանքը այս տարիներին կտրուկ չի թանկացել, գյուղատնտեսության վարման մակարդակը եւ արդյունավետությունը չի բարձրացել, միաժամանակ զգալիորեն նվազել է հողի բերրիությունը, եւ գյուղացին գնալով աղքատանում է։ Ուրեմն ո՞րն է տրամաբանությունը։

Բայց ոչ, ջրի թանկացումը մազաչափ անգամ չի ազդել ոռոգման կազմակերպման մակարդակի վրա, որովհետեւ ագրարային ընդհանուր համակարգը ուղղակի անկառավարելի է դարձել, իսկ ջուրը բաշխողներից շատերը ավազակաբարո մարդիկ են։

Ժամանակին ոռոգման ջրի դոտացիոն ծավալների հաշվարկը հիմնված էր երեք հիմնական պարամետրերի վրա. մշակվող հողատարածքի չափերը, մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկությունները եւ բնագյուղատնտեսական գոտիները (հողակլիմայական պայմաններ), որոնք պայմանավորում էին ոռոգման նորմերը։ Այս մոտեցումները այլեւս հաշվի չեն առնվում։

Իրավացիորեն հարկ է նշել նաեւ, որ հողերի կտրտվածությունը նույնպես անասելի դժվարացնում է ջրամատակարարումը` դրանով իսկ անհնարին դարձնելով դրական տեղաշարժը այս ոլորտում։

 

Վ. Հարությունյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031