Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի արտգործնախարարի որոշիչ այցը. «Ժամանակ»

Հոկտեմբեր 19,2017 11:30

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին: Այցի ընթացքում նա հանդիպում կունենա Հայաստանի ղեկավարության հետ, կքննարկվեն տարբեր հարցեր, ինչպես սովորաբար լինում է արտգործնախարարների այցերի ընթացքում: Բայց Լեհաստանի արտգործնախարարի այցը ամենևին չի դասվում, իհարկե, սովորական այցերի թվին, և հատկապես ներկայիս ժամանակահատվածում, երբ Հայաստանը գնում է ԵՄ հետ շրջանակային համաձայնագրին ընդառաջ, որի ստորագրումը սպասվում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի ունենալիք գագաթնաժողովում:

Վերջին օրերին, սակայն, այդ կապակցությամբ շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որոնք հավանական են համարում ստորագրման հետաձգումը՝ կա՛մ քաղաքական, կա՛մ տեխնիկական պատճառներով, թեև դժվար է պատկերացնել, որ նման իրադարձությունը չեղարկվի զուտ տեխնիկական պատճառից ելնելով: Տեխնիկականը կարող է լինել պատճառաբանություն, ոչ թե պատճառը. պատճառը լինում է քաղաքական: Եվ առավել ևս նման պայմաններում Լեհաստանի արտգործնախարարի հայաստանյան այցը ստանում է բազմակի հետաքրքիր երանգ:

Բանն այն է, որ Լեհաստանը ոչ միայն պարզապես Եվրոպայի համեմատաբար նոր, բայց արդեն բավականին առաջատար քաղաքական դիրքեր ունեցող պետությունն է և թերևս եվրոպական քաղաքականության լոկոմոտիվը արևելաեվրոպական գոտում, այլ նաև հենց ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի, այսպես ասած, առանցքային դերակատար պետությունը: Իսկ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստորագրվելու է հենց ԱլԳ ծրագրի շրջանակում և համատեքստում: Եվ այն տեղեկությունների ֆոնին, որ տարբեր աղբյուրներ շրջանառում են հնարավոր հետաձգման մասին, Լեհաստանի արտգործնախարարի այցը Հայաստան կարծես թե հուշում է իսկապես, այսպես ասած, ոչ օրդինար մի վիճակի մասին, որն առկա է, և որը հարթելու կամ հասկանալու, կամ փոխըմբռնելու համար Երևան է ժամանում Լեհաստանի արտաքին գործերի նախարարը: Մնում է հասկանալ՝ նա Երևան է ժամանում, այսպես ասած, Բրյուսելի «տեխնիկական» ուշացման համար Հայաստանին պատասխան կամ բացատրություն տալո՞ւ, թե՞ Հայաստանում կա ինչ-որ խնդիր, և Լեհաստանի արտգործնախարարը ժամանում է այդ խնդիրը հասկանալու, Հայաստանից բացատրություն լսելու:

 

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031