The Sun-ի տեղեկություններով, ՄՅՈՒ-ի հարձակվող Զլատան Իբրաիմովիչը ծնկի վնասվածք ստանալուց տեւական ժամանակ անց արդեն մեկ շաբաթ մարզվում է թիմի հիմնական կազմում: Չնայած նրա վերականգնողական փուլը սպասվածից արագ է ավարտվում, սակայն 36-ամյա շվեդ ֆուտբոլիստին դեռեւս սահմանափակում են կոնտակտային մենապայքարում: Աղբյուրը տեղեկացնում է, որ Իբրաիմովիչը առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն կարող է սկսել մարզվել լրիվ ծանրաբեռնվածությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը`the independent-ի