shamshyan.com -ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Սփյուռքի փոխնախարար, Իսակովի պողոտայի բնակիչ, 60-ամյա Սերժիկ Սրապիոնյանը ահազանգել է Ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 17-ի 21։30-ից մինչև հոկտեմբերի 18-ի 08։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում թալանել են իր կողմից վարած Nissan Qashqai մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը կոտրել են ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել մոտ 220 հազար դրամ։
Նշենք, որ ավելի ուշ փոխնախարարը «Հայաստան 24»-ի հետ զրույցում հերքել է այս լուրը՝ մասնավորապես նշելով. «Երեկ առավոտյան ես իջել եմ և տեսել, որ մեքենայի հետևի աջ կողմի փոքր ապակին ջարդված է։ Ձեռք չեմ տվել մեքենային՝ մտածելով, որ կարող է տեղի ունեցել գողություն։ Զանգել եմ ոստիկանություն, այնտեղից ինձ համար զարմանալի օպերատիվությամբ, շուտ արագ արձագանքել են։ Իմ զանգից 5-7 րոպե հետո եղել են տեղում։ Ոստիկանները մեքենան զննեցին և պարզվեց, որ որևէ բան չեն տարել։ Ուղղակի 20 դրամի կորուստ է եղել։ 220 հազար դրամը ես չգիտեմ՝ որտեղից են վերցրել, միգուցե մի օր էլ անցնի ասեն 2մլն: Մի հատ շատ լավ, թանկարժեք գիրք ունեի մեքենայի մեջ, եթե դա մակարդակով մարդ արած լիներ, էդ գիրքը հաստատ կտաներ»,-ասել է Սրապիոնյանը։
Տարոսը մյուս փոխնախարարին: Սերժիկ Սրապիոնյան Վահագն Մելիքյան՝ Սփյուռքի նախարարի այս երկու տեղակալների աթոռները զբաղեցնողները չպատասխանեցին իմ ահազանգող նամակին առ Էմիլ Մարգարյանի պրովակացիոն ելույթի՝ ընդեմ սփյուռքահայության:
ներողություն եմ խնդրում՝ Էմիլի ազգանունը Մարկոսյան էր եւ ոչ Մարգարյան: