Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

90-ականներին լրագրողներս շատ ավելի նպաստավոր պայմաններում էինք գործում. Արմինե Օհանյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 19,2017 10:56
hayoc ashxarh

Չէի ուզենա նոստալգիկ ապրումներ ունեցող, իր դարն ապրած լրագրողի տպավորություն թողնել, բայց չեմ կարող չհիշել, որ 90-ականներին լրագրողներս շատ ավելի նպաստավոր պայմաններում էինք գործում՝ ե՛ւ հարգանքն էր մեր հանդեպ ավելի մեծ, ե՛ւ լրագրողի խոսքն էր ավելի ազդեցիկ, ե՛ւ իշխանավորներն էին ավելի ուշադիր մեր խոսքին ու զգույշ՝ մեզ հետ շփումներում։

Հիմա անհավատալի է թվում, բայց 20-30, անգամ 50 հազար տպաքանակով թերթեր էին տպվում, որոնք այսօրվա թերթերին շատ էին զիջում ոչ միայն դիզայնով ու տպագրության որակով, այլեւ ասելիքով, թեմաների բազմազանությամբ, համարձակությամբ։ Բայց 90-ականների թերթերից շատ ավելի որակյալ այսօրվա թերթերն ընդամենը 2-3 հազար տպաքանակ ունեն եւ միլիոն խնդիրներ՝ այն ժամանակվա խնդիրների հետ համեմատության եզր անգամ չունեցող։

Այո, այն ժամանակ թերթի խմբագրին կարող էր պաշտպանության նախարարը տանել իր կաբինետ ու անձամբ ծեծի ենթարկել՝ իբր բանակին, ռազմաճակատին վնասելու համար։ Այսօր նման բան անպատկերացնելի է, բայց նույն նախարարը նաեւ հարգում էր մամուլը, եւ տողերիս հեղինակը ՊՆ անմատչելի «դիսպետչերականին» մասնակցելուց հետո համակարգը քննադատող հոդված էր հրապարակում, որը կարդում ու խաղաղ էին վերաբերվում։

Այսօր «տեղից վեր կացող» կարող է արդարադատության նախարարին քննադատել, բայց կալանավայրեր մուտք գործել պրակտիկորեն անհնարին է, իսկ ժամանակին խմբերով լինում էինք ՔԿՀ-ներում, մասնակցում վաղաժամկետ ազատման հարցերով նիստերին, հարցազրույցներ անում դատապարտյալների, կալանավայրերի եւ վարչության պետերի հետ։

90-ականներին հատուկենտ կառույցներ ունեին լրատվականներ, եւ նախագահականից ու կառավարությունից բացի, մյուս բոլոր պետական մարմիններ լրագրողների մուտքն ազատ էր։ Ոչ մի հավատարմագրում, ոչ մի բյուրոկրատական քաշքշուկ։ Հանգիստ կարող էիր մտնել ցանկացած նախարարություն, քաղաքապետարան, շրջել կաբինետներով, եւ ոչ ոք չէր ասի՝ դիմիր լրատվության պետին կամ՝ հարցերը գրավոր ուղարկիր։

Իրոք, դեմոկրատական երկիր էր՝ բաց ու հասանելի լրագրողների, իմա՝ հանրության համար։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031