Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ստամբուլի օդանավակայանում ոստիկանությունը բերման է ենթարկել հայ-թուրքական հաշտեցման կողմնակից Օսման Քավալային

Հոկտեմբեր 19,2017 10:53

«Թուրքիայում «Անադոլու Քյուլթյուր» հասարակական կազմակերպութեան հիմնադիր-նախագահ, հառաջադիմասեր «Իլեթիշիմ» hրատարակութեան, «Բիրիգիմ» ամսաթերթի տեր, 2010 թ-ից ի վեր, ամեն Ապրիլի 24-ը ազատորեն ոգեկոչելու գլխավոր կազմակերպիչը, ոչ սովորական, գործարար մարդ՝ Օսման Քավալա, Ստամբուլի օդակայանում ոստիկանութեան կողմից հսկողութեան առնված է,- այս մասին հաղորդում է լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսը:

Ըստ նրա՝ «Աթաթյուրք օդակայանում ոստիկանները առանց նույնիսկ սպասելու թէ, ինքը դուրս ելլէ, իսկույն ներխուժած են օդանավ ու իրեն խնդրած են, որպեսզի նա իրենց ընկերանա դեպի ոստիկանութեան գլխավոր շտաբ»:

«Օսման Քավալա վերջերս երկու անգամ Հայաստան էր այցելել: Նախ՝ նյութապես բոլոր ծախսերը հոգալու համար, Թուրքիայի Բուրսա քաղաքի, Նիլյուֆեր շրջանի քաղաքապետական թատրոնի, Հայաստան՝ Գյումրի և Երևան, կատարելիք հյուրախաղի համար»,- ըստ Րաֆֆի Հերմոն Արաքսի՝ այս թատերախումբը, թուրքերեն էր թարգմանել տվել ու բեմադրել Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն Արեւելյան» պիեսը. «Ու Թուրքիայում խաղալուց հետո, ուզեցել էին Հայաստան խաղալ: Այս նպատակով, երբ մենք ՀՀ-ի Մշակույթի Նախարարություն էինք դիմել, թատրոնի գծով փոխնախարարը, երկար սպասումներից հետո, ասել էր, թէ արտգործնախարարությունը, այժմ թույլ չի տալիս այս թատերախմբի ներկայացումները: Ահա այս հանգրվանին փորձառու գործարար ու մշակութային կազմակերպիչ Քավալա միջամտեր էր, ասելով, թէ ինքը պատրաստ է բոլոր ծախսերը ստանձնել: Ուրեմն այս անգամ, նույն փոխնախարարը միանգամից արտոնություն տվել էր ….»:

Երկրորդ այցելության մասին մանրամասներ է հաղորդում ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, որը մասնավորապես նշել է. « Ս/թ հունիսի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի և «Անատոլու կուլտուր» հիմնադրամի նախագահ Օսման Կավալայի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, որը նպատակ ուներ համատեղ ուժերով վերակառուցելու երկխոսության կամուրջները, վերականգնելու արդարությունը և արդարության հիմքի վրա մի օր հաշտեցնելու հայ և թուրք հասարակությունները: Օսման Քավալայի հետ միասին հաստատեցինք նաև, որ միացյալ ուժերով աշխատելու ենք այն բոլոր ծրագրերի ուղղությամբ, որոնք կծառայեն ոչ միայն հայ և թուրք, այլ նաև Փոքր Ասիայում ապրող բոլոր հասարակությունների միջև մշակութային երկխոսության հաստատմանը»:

Ըստ Արագած Ախոյանի՝ «Կային բազմաթիվ մշակութային ծրագրեր, որոնք պետք է մեծ խանդավառությամբ կյանքի կոչվեին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031