Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրանիկ Կարապետյան. «Գալիս պատմում են եվրոպական երկրներից էդ դեպքերի մասին, մարմինս փշաքաղվում է». «Հրապարակ»

Հոկտեմբեր 19,2017 10:32

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումները խորհրդարանում արդեն մեկ շաբաթ է՝ անցնում են թեժ մթնոլորտում։ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը խորությամբ չի ուսումնասիրել օրենքը, սակայն նախագծի միայն մեկ դրույթի առկայությունը՝ ծնող-զավակ փոխհարաբերությունների մասին, իրեն թույլ է տալիս հակադրվելու եւ ասելու, որ նման նախագիծը մեր ազգային հոգեկերտվածքին հարիր չէ։ «Մի հատ խոսք կա, չէ՞. ով մայրական ապտակ չի կերել, նա որբ է մեծացել»,- ասում է պատգամավորը:

– Բայց հաճախ են, չէ՞, տղամարդիկ, Ձեր նշած՝ իրենց «սրբություններում» բռնություն գործադրում, այս օրենքն էլ, ըստ էության, ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրելու։ Օրինակ՝ ապաստարաններ են կառուցվելու, որպեսզի բռնության ենթարկված կինը կամ երեխան ապաստանեն, չտեսակցեն որեւէ մեկի հետ։

– Իհարկե, եթե կանխարգելիչ քայլեր են արվելու, ու դրա կարիքը կա, ես դեմ չեմ, եթե հեռանալու, փախնելու կարիքը կա, ես ողջունում եմ, որ պետությունը ապաստաններ է տրամադրելու։ Ես կողմ եմ, որ ընտանեկան վեճերը լուծվեն ընտանիքի ներսում։ Նույնիսկ դատական պրակտիկայում է, չէ՞, ընդունված, ապահարզանների ժամանակ յուրաքանչյուր դատարան կողմ է, որ ընտանիքը միանա։ Միայն այն դեպքում, երբ դատարանը ներքուստ համոզվում է, որ միավորվելու շանս չկա, նոր անցնում է դատի։

Հիմա մեզ մոտ՝ ընտանիք է, յուրաքանչյուր ընտանիքում ամեն ինչ կարող է լինի, բայց դա չի նշանակում, որ պետք է միջամտեն, ամեն հարց պետք է ընտանիքում լուծվի։ Առավել եւս՝ եթե օրենքում իսկապես կետ կա, որ երեխային նախատելը եւս բռնարարք է համարվում, ես կտրականապես դեմ եմ այդ օրենքին։

Ի՞նչ է նշանակում՝ ծնողը չկարողանա իր էրեխուն դիտողություն անի, նամանավանդ՝ իր հասունացման տարիքում՝ մինչեւ 16-17 տարեկան։ Գալիս պատմում են եվրոպական երկրներից էդ դեպքերի մասին, մարմինս փշաքաղվում է։ Մարդն ակնհայտ զգում է, որ իր երեխան նարկոտիկների կամ ալկոհոլի ազդեցության տակ է կամ գիշերը շատ ուշ է եկել տուն, դեպքեր գիտեմ, իմ ծանոթների օրինակով, որ տենում են աղջիկ էրեխեն Եվրոպայում գիշերն ուշ է տուն գալիս, ինչ-որ ազդեցությունների տակ, ջղայնանում են երեխու վրա, հաջորդ օրը ոստիկանությունը գալիս արգելում է մոտիկ գնալ սեփական երեխուն։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031