Հայաստանցի 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես գալով մինչեւ 23 տարեկանների խմբում՝ փոքր բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում՝ արձանագրելով 175 կգ: Մեր մարզիկը պոկումում բավարարվեց յոթերորդ տեղով (140 կգ), իսկ երկամարտի 315 կգ ցուցանիշով պայքարն ավարտեց հինգերորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ