Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 15-ին լրացավ Հաճնի հերոսամարտի 97-ամյակը

Հոկտեմբեր 19,2017 12:30

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս «Հաճն» հայրենակցական միությունը՝ միության ատենապետ, «Տեսակետ» մամուլի ակումբի ղեկավար Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանի գլխավորությամբ, հայրենակցական վարչության անդամների հետ միասին այցելեց եւ ծաղիկներ խոնարհեց Հաճնի հերոսամարտին նվիրված հուշարձանի առջեւ։

Հայրենակցական միության անդամները ծաղիկներ խոնարհեցին նաեւ Մեծն Մուրադի կիսանդրու առջեւ։

Նոր Հաճնի համայնքապետարանում ընդգծեցին՝ սպասվում է միջոցառումների շարք Հաճնի հերոսամարտին նվիրված: Հոկտեմբերի 15-ին Նոր Հաճնի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի պատարագ՝ նվիրված Հաճնի հերոսամարտի զոհերի հիշատակին:

«Հաճն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը շեշտեց, որ Հաճնի հերոսամարտը յուրաքանչյուր հանճնեցու համար ամենասուրբ օրերից մեկն է, երբ ֆրանսիացիների դավաճան վերաբերմունքի պատճառով Հաճնն ընկավ՝ 8 ամիս դիմակայելուց եւ հերոսական մարտեր տալուց հետո:

«Հաճնցիները աշխատասեր ժողովուրդ են եղել. որտեղ էլ եղել են՝ շենացրել են տվյալ երկիրը: Եվ սա եւս մեկ հնարավորություն է հիշելու նրանց, հարգանքի տուրք տալու նրանց հիշատակին»,- ասաց «Հաճն» հայրենակցական միության նախագահ Հովհաննես Գրիգորյանը։

 

Սեփ. լր.

«Առավոտ»

18.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել